Դեմոյան․ ԿԳՄՍ-ն Իսահակյանին պատվի արժանացնելու օրակարգ չունի
Հարգելի երևանցինե´ր, երբե´ք ու ոչ մի պարագայում թույլ չպետք է տալ, որ ԿԳՄՍ-ն մետրոյի Երիտասարդական կայանը փորձի անվանափոխել Ավետիք Իսահակյանի անունով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ առաջարկին, գրում է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։