ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Պակիստան այցի հիմնական նպատակները

2025-05-05 19:38

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած պաշտոնական այցի շրջանակում բանակցություններ է վարել Պակիստանի արտգործնախարարի հետ և նախանշել իր այցի երեք հիմնական նպատակները՝ Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումների քննարկում, Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում և երկկողմ համագործակցության զարգացում։