ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կապանում բացվել է Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն

2025-03-05 15:03

Հայ –ֆրանսիական համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։