ԵՄ առաջնորդները՝ պատերազմի երրորդ տարելիցին. «Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»
«Երեք տարի առաջ Ռուսաստանը լայնամասշտաբ և անօրինական նվաճողական պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր թիրախ է դարձնում քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքները: Ուկրաինացի ժողովուրդը խիզախություն դրսևորեց՝ պաշտպանելով իր պետությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել և կորցրել են իրենց հարազատներին՝ հանուն Ուկրաինայի անկախության և ազատության», - պատերազմի երրորդ տարելիցին հայտարարել են ԵՄ առաջնորդները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։