Ավետիք Չալաբյան․ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները «թթված են»
«Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝ Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք։ Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։