Բաքվում ընթացող «դատի» ժամանակ հայ գերիները չեն ընդունել իրենց մեղավորությունը
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների «դատավարության» հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների «դատավարության» հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կիևի նկատմամբ Միացյալ Նահագների փոխված քաղաքականության ֆոնին եվրոպական 20 երկրներ և Կանադան հայտարարել են, որ կշարունակեն օգնել գրեթե երեք տարի ռուսական ռազմական ագրեսիան հետ մղող Ուկրաինային։
Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն ազատ են արձակվել. NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:
Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ադրբեջանում թույլատրվելու է օդանավերի ոչնչացումը, որոնք չեն համապատասխանում հարկադիր վայրէջքի հատուկ պահանջներին, որոնց առնչությամբ չկա հուսալի տեղեկատվություն ուղևորների առկայության մասին։
Արևմուտքի ներկայացուցիչները ճնշում են գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ստիպելով «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է Regnum-ը։
1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:
Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: «ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Թրամփն այժմ պարզապես քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան։ Այս մասին Vesti.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։