Ռուբիոն և Լավրովը որոշել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար թիմեր նշանակել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար նշանակել բարձր մակարդակի թիմեր, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին: