Տնտեսվարողները հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղեկալի հետ. հանդիպման արդյունքներից դժգոհ են
Կառավարությունում ավարտվել է բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողների և ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի հետ հանդիպումը. տնտեսվարողները դժգոհ են հանդիպման արդյունքներից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կարինե Գևորգյանը, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը։