ԶՊՄԿ․ Ընկերությանն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է հասցվել, պետությանը՝ ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս
Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությանը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԶՊՄԿ-ից։