ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Զելենսկի․ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր

2025-02-07 09:47

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա նշել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հարցին ի պատասխան։