ԱՄՆ-ն Մյունխենի անվտանգության համաժողովում չի ներկայացնի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագիր
ԱՄՆ-ն Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր չի ներկայացնի. Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նա նշել է, որ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը խաղաղության ծրագիր է ներկայացնելու փետրվարի 14-16-ը Մյունխենի համաժողովում, իրականությանը չի համապատասխանում: Նա նաև ասել է, որ հաջորդ շաբաթ պլանը չի հայտարարվի։