ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄԻՊ աշխատակից․ Մարդիկ բողոքում են, որ առողջական կոնկրետ խնդիրների հետ կապված զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում

2025-02-04 16:26

Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։