Այդ դրվագը ևս մեկ անգամ հաստատում է դատավարության անհեթեթությունը. Սիրանուշ Սահակյան
Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործը, որն առանձնացված է Արցախի մյուս գործիչների գործից: Առավոտյան սկսված նիստից ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին տեղեկությունները հաղորդեցին միայն քիչ առաջ: Թեև նիստը համարվում է բաց, բայց ըստ տարբեր աղբյուրների, նիստին ներկա են գտնվում միայն պետական լրատվամիջոցների լրագրողները , որոնք հետո կադրերը փոխանցում են նաև մյուսներին: