Ռուբիոն կարգադրել է սառեցնել ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը. CBS News
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին՝ «արտաքին աջակցության ծրագրերի (որոնք ֆինանսավորվում են դեպարտամենտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից) նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու» մասին՝ մինչ դրանց վերանայումը։