ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ֆինլանդիան հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց

2025-01-24 09:32

Հայաստանում կա հստակ ըմբռնում և հստակ կամք՝ լքելու ռուսական տնտեսական և ռազմական ազդեցության գոտին, մինչդեռ Հայաստանը պետք է կատարի աշխատանքի իր մասը, իսկ մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր կողմից։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-ահոն՝ Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

  • ԱԳ նախարար․ Հայ-թուրքական հարաբերություններում շոշափելի արդյունքներ չկան

    2025-01-24 09:29

    Հայ-թուրքական հարաբերություններում լուրջ, շոշափելի արդյունքներ դեռ չկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

  • Տասնամյակներով կուտակված խնդիրների թնջուկի մասն է․ Զախարովան՝ հայ գերիների վերադարձի մասին

    2025-01-23 19:46

    Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:

  • Միրզոյան․ Խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել

    2025-01-23 18:54

    Մենք Ադրբեջանի հետ երկար ու քրտնաջան աշխատել ենք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են: Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

  • Օվերչուկի ասածի տակ տնտեսության օրենքներն են. Զախարովան՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրելու մասին

    2025-01-23 18:51

    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը` ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության անհրաժեշտության մասին, հիմնված է տնտեսության օրենքների վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • «Դուք պետք է արձագանքեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին

    2025-01-23 18:48

    «Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք. դադարեք լուռ մնալուց, ձեր լռությունը Հայստանի և Արցախի հանդեպ նոր հանցագործությունների առիթ է դառնում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման։

  • ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին ոչ մի լավ բանի չի հանգեցնի

    2025-01-23 18:42

    Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը և միշտ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կարգավորման բոլոր ուղիներով։ Սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով

    2025-01-23 16:47

    Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և այդպիսով ինքնաբացարկ չի հայտնել, դրա արդյունքում փաստորեն դատավորը հեռացվել է դատական համակարգից։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

  • Սաղ մետրոն փակել է, երթևեկում է. առաջվա պես մտիր մեր մեջ, հարցրու՝ ի՞նչ խնդիր ունենք. տնտեսվարողը՝ Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-01-23 16:46

    Առևտրի օնլայն հարթակների տանիքը դուք եք, որ նրանց բեռներն ավելանում են, մեր բեռները՝ պակասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առևտրականներից մեկը:  

  • Ադրբեջանը ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր

    2025-01-23 16:42

    Վստահ եմ, որ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից, կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցվածություն ունեն ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու իմ համոզմամբ՝ ամենակարևոր հատվածը, թեև կարդում եմ ու դիտում եմ գրեթե ամբողջը։