ՀՀ-ի նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը` Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին
Այս փուլում Հայաստանի նկատմամբ դիրքորոշման հարցում մեղմացում կա։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր բրիտանական կառավարության այսօրվա հայտարարությանը։