Ռուսաստանի դեսպան․ Մեր երկիրը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Այս մասին հունվարի 17-ին «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։