ԱՄՆ-ը հայտարարել է Վրաստանի հնարավոր մեկուսացման մասին՝ «ռեպրեսիվ քաղաքականության» պատճառով
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը տանում է դեպի մեկուսացում իր վարած քաղաքականության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միլերը գրել է X սոցիալական հարթակում: