Բաքուն մինչև հունվարի վերջ պետք է տեղեկություններ տրամադրի Ադրբեջանում պահվող հայերի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև հունվարի վերջ Հայաստանին տեղեկություններ տրամադրել Բաքվում պահվող բոլոր հայերի, ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։