«Ոչ թե համբերության բաժակը, այլ ջրավազանն է լցվել». Վարդան Սրմաքեշից խաբված բնակիչների ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Հալաբյան 55 և Ֆուչիկի 6 փողոցների հատվածում կառուցվող «Նուռ» համալիրի 200-ից ավելի ընտանիքներ թեև ունեն բնակարանների գնման իրավունք, սակայն բնակարան չունեն։ Այսօր բնակիչները հավաքվել են շեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշի գրասենյակի մոտ։ Նրանք հանդիպել են գրասենյակի տնօրենի, Հայաստանում Վարդան Սիրմաքեշի ներկայացուցչի հետ։