Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է Իշխան Սաղաթելյանին
Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը հանրային բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իր ֆեյսբուքյան էջում Դեմոյանը գրել է, որ միակ պատմաբանն է, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ուստի կարծում է, որ իր անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը հիմքեր չի տալու հրավերը մերժելու:
ԱՊՀ երկրների ղեկավարները դեկտեմբերի 25-ին Լենինգրադի մարզում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կարծիքներ կփոխանակեն արդի միջազգային խնդիրների, ինչպես նաև Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ:
Փաշինյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշ անդամների, ինչի իրավունքը չունի, հանձնարարել է առանց հանրաքվե անցկացնելու Սահմանադրությունը փոխելու ճանապարհ մշակել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Իրանական կողմը ՌԴ պատվիրակությանը տեղեկացրել է, որ Իսլամական Հանրապետության խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական պատվիրակության` Իրան կատարած աշխատանքային այցի արդյունքներով։
ՀՀ–ում հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրենսդրական փաթեթը հանվեց շրջանառությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայում հրապարակվել է սուր քաղաքական ճգնաժամի համատեքստում վարչապետի պաշտոնում նշանակված Ֆրանսուա Բայրուի կառավարության կազմը։ Դրա մասին հայտնել RFI-ն։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու։ Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու որոշումը՝ «Լուրերին» ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ, քննարկումներ է ունեցել Ծառայության ռազմավարության, Ծառայության գործունեության ոլորտները կարգավորող քաղաքականության և առաջնահերթությունների վերաբերյալ, իրականացրել է կարիքների ոլորտային գնահատում։