Գագիկ Ծառուկյան․ Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Sputnik–ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ–ում: