Նախատեսում ենք հետագա ներդրումներ ՀՌՀ-ում. ՌԴ կրթության փոխնախարար
Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ներդրումները Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Այս մասին հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին` մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագրի ստորագրումը։