ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱՄՀ․ Հայաստանի համար կանխատեսվում Է ՀՆԱ-ի աճի աստիճանական նվազում՝ մինչ 4,5 տոկոս

2024-12-18 19:49

Հայաստանի տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազի և կհասնի մինչև տարեկան 4,5 տոկոս, թեև տնտեսության բարեփոխումների շարունակումը (հարկերի հավաքագրման աճ և ծախսերի ավելի արդյունավետ կառավարում) կարող է մեծացնել աճի ներուժը: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում՝ ՀՀ բյուջետային դեֆիցիտը լրացնելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերին կնքված Stand-By վարկային համաձայնագրի շրջանակներում։

  • ՀՅԴ-ն ողջունում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևը՝ արցախահայության վերադարձի վերաբերյալ

    2024-12-18 18:31

    Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձև՝ երկրի կառավարությանը կոչ անելով հրավիրել միջազգային ֆորում՝ նպաստելու և խթանելու Արցախից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացումը։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը կոչ է անում ուղիղ բաց երկխոսություն սկսել արցախահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև և վկայակոչում է միջազգային հանրության անհերքելի պատասխանատվությունը՝ իրենց պատմական հայրենիք տեղահանվածների ապահով վերադարձի երաշխավորման հարցում։

  • Քուրթուլմուշ․ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ամեն ձև աջակցում ենք Ադրբեջանին

    2024-12-18 18:30

    Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

  • Հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորներ մահացել կամ վիրավորվել են Կուրսկի շրջանում

    2024-12-18 18:27

    Կուրսկի մարզում «մի քանի հարյուր» հյուսիսկորեացի զինվորներ, որոնք կռվում էին Ռուսաստանի համար, վիրավորվել կամ սպանվել են, The Associated Press-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ ԿԺԴՀ զինվորականները զգալի կորուստներ են կրել, քանի որ ռազմական գործողություններին մասնակցելու փորձ չունեն։ Միևնույն ժամանակ գործակալության զրուցակիցը չի կարողացել հստակեցնել, թե Հյուսիսային Կորեայի քանի զինվոր է մահացել։

  • Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում

    2024-12-18 17:20

    ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին վճիռը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ բողոքները կքննվեն Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի և Ժենյա Մելիքսեթյանի։

  • Զելենսկի․ Ուկրաինական բանակը ուժ չունի վերադարձնելու Դոնբասը և Ղրիմը

    2024-12-18 17:15

    Ուկրաինական բանակը ուժ չունի վերադարձնելու Դոնբասը և Ղրիմը, որը գրավել է Ռուսաստանը, սակայն Կիևը չի կարող հրաժարվել այդ տարածքներից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

  • Գերասիմով․ Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի

    2024-12-18 17:11

    Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ բարդ, և արտատարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, կործանարար ազդեցություն ունեն դրա զարգացման վրա: Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

  • Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից

    2024-12-18 17:10

    Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են էկոնոմիկայի նախարարությունից:

  • Դա ուղղակի չի լինելու․ Մհեր Գրիգորյանը ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

    2024-12-18 16:19

    Ոչ մի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այսպես է պաշտոնյան պատասխանել այդ «միջանցքի» անհրաժեշտության մասին Բաքվից և Անկարայից չդադարող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

  • Գրիգորյան․ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը չի խանգարում ԵՄ երկրներից ներդրումներ անելուն

    2024-12-18 16:17

    ԵԱՏՄ–ին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը չի խանգարում ԵՄ երկրներից ներդրումներ անելուն և արտահանմանը։ Այս մասին «Տնտեսական և քաղաքական առաջնահերթություններ» խորագրով քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։