Զախարովան մեկնաբանել է Ալիևի պահանջը՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերաբերյալ
Կարծում եմ՝ ավելի լավ է Երևանում հարցնել, թե ինչպես են վերաբերվում հենց Հայաստանի իշխանություններն այս հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը Հայաստանի իշխանություններից՝ բանակցություններ սկսել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։