Եղիշե Կիրակոսյան․ Հայերի ակնկալիքը միջազգային դատարաններից մեծ է
Ես այնքան միամիտ չեմ լինի, որ ակնկալեմ, որ այս բարդ կոնֆլիկտային իրավիճակներում միջազգային դատարանի որոշումները, ներառյալ ICJ-ը կամ ՄԻԵԴ-ը, միանշանակ կտրուկ փոփոխությունների կարող են բերել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: