ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հունվարի 30-31-ը

2024-12-13 18:08

Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 30-31-ը Ալմաթիում։ Այս մասին Մոսկվայում ԵՄԽ-ի նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։

  • Մակրոնը Ֆրանսուա Բայրուին նշանակեց վարչապետ

    2024-12-13 18:07

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է փորձառու քաղաքական գործիչ, բազմաթիվ պատմական գրքերի հեղինակ Ֆրանսուա Բայրուին։ Բայրուն Մակրոնի կողմնակից է և կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ:

  • Միշուստին. ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2024 թվականի երեք եռամսյակում գերազանցել է 4,5%-ը

    2024-12-13 18:01

    Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն այս տարվա առաջին երեք եռամսյակում աճել է ավելի քան 4,5%-ով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացման ժամանակ։

  • Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ի շրջանակներում տրանսպորտային և լոգիստիկ ներուժի կարևորությունը

    2024-12-13 18:00

    Տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Հենրի Թերիո․ Մեծ կարևորություն եմ տալիս ցեղասպանության համար քրեական պատասխանատվությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-13 17:59

    Ես մեծ կարևորություն եմ տալիս ցեղասպանության համար քրեական պատասխանատվությանը և այստեղ նպատակը ավելի շատ անելն է ցեղասպանությունը վերապրած մարդկանց համար, նրանց համար լավ պայմաններ ստեղծելը, նրանց ռեհաբիլիտացիայի համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Վորչեսթերի պետական համալսարանի գիտական գծով փոխնախագահ, փիլիսոփայության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Հենրի Թերիոն:  

  • Եղիշե Կիրակոսյան․ Հայերի ակնկալիքը միջազգային դատարաններից մեծ է

    2024-12-13 17:33

    Ես այնքան միամիտ չեմ լինի, որ ակնկալեմ, որ այս բարդ կոնֆլիկտային իրավիճակներում միջազգային դատարանի որոշումները, ներառյալ ICJ-ը կամ ՄԻԵԴ-ը, միանշանակ կտրուկ փոփոխությունների կարող են բերել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երևանում ընթացող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

  • «Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման միջնորդություն կա․ Ավանեսյանը՝ ոլորտի կարգավորման մասին

    2024-12-13 17:33

    Երեկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ստացվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի գործունեության կասեցման միջնորդությունը։ Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

  • Պեսկով․ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

    2024-12-13 17:32

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

  • Մսավաճառ․ Վաղը էլի միս եմ բերելու, եթե տանեն, կոկորդները կկտրեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-13 17:26

    Նորագավիթից բռնած մինչև Արտաշատ թող գնան գյուղացուն ասեն՝ ինչի ես դու միսը դրել այստեղ ծախում, դե թող գնան այնտեղից բերեն, կոկորդները կկտրեն, խելոք ժողովուրդ են գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գոմի շուկայի մոտ գործունեություն ծավալող մսավաճառներից մեկը՝ անդրադառնալով նրան, որ ՍԱՏՄ աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առավոտյան եկել են և առգրավել իրենց միսը՝ պատճառաբանելով, որ չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը:  

  • ԱՄՆ-ն և Թուրքիան «կիսել են» Սիրիան

    2024-12-13 17:25

    Վաշինգտոնն ու Անկարան «լայն համաձայնության» են հասել Սիրիայի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ՌԻԱ Նովոստին։