Աղազարյանին առնչվող հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։