Գալուզին․ Ռուսաստանը միշտ դեմ է եղել ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտությանը
Ռուսական կողմը միշտ վճռականորեն դեմ է եղել ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։ Եվ Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է այս գծին իր գործնական քաղաքականության մեջ։ Դրա մասին նոյեմբերի 29-ին «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ հանրային ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով հարցին, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները, ըստ որոնց Հայաստանում 2026 թվականի ընտրությունների նախաշեմին Արևմուտքն ակտիվորեն հովանավորում է արևմտամետ կուսակցություններին: