ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Կրակուպատիժ է մեր ոլորտների գլխին. միկրոձեռնարկատերերը դժգոհ են նոր փոփոխություններից

2024-11-19 16:01

ՀՀ–ում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողների համար խնդիր է այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2025 թ. հուլիսի 1–ից, այսինքն` հարկային տարվա կեսից։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։