ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Թրամփը պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Մարկ Ռուբիոյի թեկնածությունը

2024-11-14 10:29

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ընթացքում։ Այս մասին հայտնել է Թրամփի անցումային թիմը։ «Մարկոն կլինի մեր ժողովրդի ամուր պաշտպանը, մեր գործընկերների հավատարիմ դաշնակիցը և խիզախ մարտիկ, ով երբեք չի զիջի մեր հակառակորդներին»,- ասվում է հայտարարության մեջ։