ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բայդենը դիմել է ժողովրդին. նա ամերիկացիներին կոչ է արել «ընդունել երկրի կատարած ընտրությունը»

2024-11-08 09:35

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի դիմել է ժողովրդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ տարած հաղթանակից հետո՝ ամերիկացիներին կոչ անելով «ընդունել երկրի կատարած ընտրությունը», իսկ իր կողմնակիցներին՝ «միավորել ուժերը»։