ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել են 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը

2024-10-28 09:30

Հայաստանի խորհրդարանում 25 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով 2019-2024 թվականներին հարցաքննվել են 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում՝ ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։