Հոկտեմբերի 25-ին՝ նախագահական նստավայր. Սրբազան պայքարը հայտարարություն է տարածել
Սրբազան պայքար տելեգրամյան էջը հաղորդում է, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև։
Սրբազան պայքար տելեգրամյան էջը հաղորդում է, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա չարաշահել այն փաստը, որ COP29 կարևոր գագաթաժողովն անցկացվում է Բաքվում», — Alpha News-ին հայտարարել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան՝ ամփոփելով Եվրախորհրդարանում «Իրավիճակն Ադրբեջանում, Ադրբեջանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները, հարաբերությունները Հայաստանի հետ» թեմայով քննարկումը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ը գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից և Գազայում Իսրայելի պատերազմի դեմ անարդյունավետ հարթակ է դառնում, գրում է Mehr գործակալությունը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերով դեսպաններ են հետ կանչվել և նոր դեսպաններ նշանակվել տարբեր երկրներում։
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:
ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի ընտանիքի հետ, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացվում են, թե ինչպես է 2020 թվականի Արցախյան պատերազմից և 2023 թվականի բռնազավթումից հետո Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում և ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Հոդվածում ներառված են միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր, գրում է «Հետք»-ը:
Իր պաշտպանական օբյեկտի վրա ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, Թուրքիան հինգշաբթի երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում ենթադրյալ քրդական զինյալների թիրախներին, հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը:
«Այս ասուլիսին ես եկել եմ երկու լավ և մեկ վատ լուրով: Առաջին լավ լուրն այն է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել: Դա այն հազվագյուտ ժամանակաշրջաններից է, երբ հուրախություն մեզ՝ այդ ցուցանիշը զրո է: Երկրորդ լավ լուրն այն է, որ տարատեսակ այլ ճնշումների քանակը նույնպես նվազել է մոտ 2,5 անգամ»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։