ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. Քվեարկեցին միայն ՔՊ-ականները

2024-10-23 11:09

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, 67 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»,-օրինագիծը։