ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԵՄ երկրներ․ Վրաստանը չի կարողանա ԵՄ անդամ դառնալ, եթե կառավարությունը չփոխի իր կուրսը

2024-10-21 18:01

Եվրամիության անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները հայտարարել են, որ Վրաստանը չի կարողանա ԵՄ անդամ դառնալ, քանի դեռ կառավարությունը չի փոխել իր կուրսը։ Այս մասին ասվում է Վրաստանի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է SOVA-ն։

  • Մոլդովայում ԵՄ կողմնակիցների թիվը գերազանցել է հակառակորդներին

    2024-10-21 17:58

    Մոլդովայում ընտրողների կեսից մի փոքր ավելին, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ի պաշտպանություն եվրաինտեգրման՝ կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած քվեաթերթիկների 99,68 տոկոսի հաշվարկի արդյունքների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 50,45 տոկոսը (749783) կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին, դեմ՝ 49,55 տոկոսը (736,499)։

  • Ավետիք Չալաբյան․ Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել

    2024-10-21 17:55

    Այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղացնող Մհեր Գրիգորյանը փորձեց հիմնավորել այս տարի Տավուշում իրենց կողմից հայկական տարածքների զիջումը և զորքերի միակողմանի հետ քաշումը այն ծիծաղաշարժ փաստարկով, որ դրա հիմքը հանդիսացել է ԽՍՀՄ ԳՇ կողմից հրապարակված 1976 թ․ քարտեղը, և իրենք ընդամենը այնտեղ «վերականգնում» էին գործող սահմանը, ոչ թե նոր սահման էին գծում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է.

  • ԵՄ․ Մոլդովայում քվեարկությունն անցել է Ռուսաստանի աննախադեպ միջամտությամբ

    2024-10-21 17:54

    ԵՄ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել Մոլդովայում հանրաքվեի և ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն հիշեցնում է, թե ինչ պայմաններում է անցել նախընտրական քարոզարշավը։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, գրում է European Pravda-ն։

  • Բայդենը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա» հակամարտության մասին

    2024-10-21 16:44

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հետաքրքիր հայտարարություն է արել։ Այս անգամ ԱՄՆ ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի միջև «բազմադարյա» հակամարտության շուտափույթ ավարտի հույս է հայտնել։

  • Ադրբեջանն ամբողջությամբ քանդել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը

    2024-10-21 16:42

    Հոկտեմբերի ընթացքում Ադրբեջանի վարչակազմը ամբողջությամբ քանդել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը, հայտարարել է Արցախի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Սերգեյ Շահվերդյանը։

  • Գրիգորյան․ Հայաստանն այս փուլում չի դիտարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը

    2024-10-21 16:23

    Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

  • Գրիգորյան․ Երրորդ երկրի ուժերը մեր երկրում անվտանգության գործառույթ չեն իրականացնի

    2024-10-21 16:20

    Մաքսային և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք և ինքնիշխան, որի պարագայում Հայստանը պատրաստ կլինի շարունակել քննարկումնները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնում։

  • Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար

    2024-10-21 15:40

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

  • Կրեմլ․ Պուտինը կհանդիպի գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կժամանեն Կազան

    2024-10-21 15:40

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։