ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ տրանսպորտային կապն ապաշրջափակելու վերաբերյալ
Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով եռակողմ ձևաչափի շրջանակում։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին։