ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք

2024-10-04 17:13

Սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ:

  • Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ

    2024-10-04 17:04

    Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները երեխաներին թույլ չեն տալիս հայ–ադրբեջանական սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի բակի խաղահրապարակում խաղալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ բնակիչների զգուշավորության պատճառը վերջին շրջանում հակառակորդի տարածքում նկատվող կուտակումներն են։

  • «ԿինոՄոսկվա». Իր դռները բացեց վերաբրենդավորված կինոթատրոնը

    2024-10-04 17:04

    Վերանորոգված սրահներով, տեխնիկապես հագեցած, նոր ու վերազինված դահլիճներով «Մոսկվա» կինոթատրոնը բացեց իր դռները նոր անվամբ՝ «ԿինոՄոսկվա»: Տնօրինությունը նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշերից մեկը համարվող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու քաղաքի բնակիչներին և հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: Հենց վերաբացման օրը տեղի ունեցավ տարվա ամենասպասված «Ջոկեր․ խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային առաջին փակ ցուցադրությունը, որին նախորդեցին երաժշտական ծրագիր և «ԿինոՄոսկվա»-ի մասին պատմող կարճ ֆիլմի ցուցադրություն։

  • Պեսկով․ Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

    2024-10-04 16:23

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

  • Գիրքը գիրք է, կապ չունի` ով է գրել. Մարտիրոսյանը` զինվորին թուրքական գիրք նվիրելու մասին

    2024-10-04 16:23

    Գիրքը գիրք է ու կապ չունի, թե այն ֆրանսիացի է գրել, թե թուրք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել գիրքը, որը որպես մրցանակ երեկ տրվել է ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպման հանդիսատեսներից մեկին։

  • Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

    2024-10-04 16:22

    Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:

  • ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները

    2024-10-04 16:15

    Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։

  • Երևանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը

    2024-10-04 16:14

    Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

  • ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները

    2024-10-04 16:14

    Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

  • Կրասնով․ Մինսկում կանցկացվի ահաբեկչության հակազդեցության ԱՊՀ համաժողովը

    2024-10-04 16:13

    Դատախազական համաժողովը, որը կազմակերպվել է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու եվրասիական խմբի հետ համատեղ, տեղի կունենա նոյեմբերին Մինսկում: Այս մասին Երևանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: