ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

2024-10-04 16:22

Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:

  • ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները

    2024-10-04 16:15

    Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը, թե Արևմուտքը Հայաստանին մղում է ձգձգել Բաքվի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և մտադիր է գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ու ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում։

  • Երևանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը

    2024-10-04 16:14

    Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

  • ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները

    2024-10-04 16:14

    Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

  • Կրասնով․ Մինսկում կանցկացվի ահաբեկչության հակազդեցության ԱՊՀ համաժողովը

    2024-10-04 16:13

    Դատախազական համաժողովը, որը կազմակերպվել է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու եվրասիական խմբի հետ համատեղ, տեղի կունենա նոյեմբերին Մինսկում: Այս մասին Երևանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ժամանակ հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

  • Լիլիթ Գալստյան․ Բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ

    2024-10-04 13:51

    ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.

  • ԱՊՀ երկրները Եվրասիական անվտանգության սկզբունքների մասին հայտարարություն կընդունեն

    2024-10-04 13:50

    ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում նախատեսում են եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարություն ընդունել: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում:

  • Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվել են

    2024-10-04 13:49

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Բեյրութ

    2024-10-04 13:49

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առավոտյան ժամանել է Լիբանանի մայրաքաղաք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։

  • ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

    2024-10-04 12:08

    ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։