Ինչպես ավտոմեքենայով գնալ Իրան, և որքան է պետք վճարել. պարզաբանում է CPD-ի ներկայացուցիչը
Սեպտեմբերի վերջին օրերին հայկական համարանիշներով առաջին ավտոմեքենաներն արդեն Իրանի տարածք են մուտք գործել` նոր, պարզեցված կարգով, առանց սահմանին դեպոզիտ, տարբեր տեսակի ապահովագրական գումարներ վճարելու կամ ստիպված ավտոմեքենան թողնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Carnet de Passage (CPD) ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Մարտիրոսյանը։