ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը՝ Մակրոնին

2024-10-03 19:41

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

  • Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան

    2024-10-03 19:38

    Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, ով այժմ ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանի բանտում, հինգշաբթի օրը հայցեր են ներկայացրել Բաքվում՝ ասելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։

  • Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ

    2024-10-03 19:33

    Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

  • Բեյրութի կենտրոնին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

    2024-10-03 18:54

    Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնին՝ սպանելով առնվազն վեց մարդու։ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Իսրայելը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը թիրախավորեց Իրանից հնչող հայտարարությունների ֆոնին՝ թե ավելի հուժկու հարված կհասցնի հրեական պետությանը, եթե պատասխանի հոկտեմբերի 1-ի իրանական հրթիռակոծությանը։

  • Նարիշկին․ ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին փորձում է միջամտել Վրաստանի ներքին գործերին

    2024-10-03 18:33

    ԱՄՆ-ն Վրաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ և լկտի փորձեր է ձեռնարկում՝ օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

  • Միխայիլ Միշուստինն ամփոփել է Երևան և Թեհրան կատարած այցերի արդյունքները

    2024-10-03 18:32

    ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն ամփոփել է վերջին օրերին Երևան և Թեհրան կատարած այցերի արդյունքները։ Մասնավորաբար, անդրադառնալով Հայաստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացիկ տարվա երրորդ նիստին՝ Միշուստինը նշել է, որ նախատեսվում է շարունակել համակարգել ջանքերը՝ միության արդյունաբերական ներուժն ամբողջությամբ բացահայտելու, տեխնոլոգիական և գիտատար ձեռնարկություններին աջակցելու համար։

  • Պատգամավոր․ Խորհրդարանի ղարաբաղցի փախստականների իրավունքների քննչական հանձնաժողովը կստեղծվի օրենքի ուժով

    2024-10-03 15:55

    Հակառակ կառավարող մեծամասնության կամքի և ցանկության՝ Ազգային ժողովում օրենքի ուժով կստեղծվի ղարաբաղցի փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման և իրականացման քննչական հանձնաժողով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

  • Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ

    2024-10-03 15:52

    Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը: Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը:

  • Գալստյան․ ԵԱՀԿ-ն պետք է պահանջի ԼՂ հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովում

    2024-10-03 15:51

    Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

  • Երևանում WCIT-2024-ին կմասնակցեն աշխարհի խոշորագույն ընկերություններ

    2024-10-03 15:47

    Երևանում անցկացվելիք WCIT-2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին (WCIT) կմասնակցեն աշխարհի խոշորագույն ընկերություններ: Այս մասին համագումարի կազմկոմիտեի ղեկավար Հայկ Կարապետյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։