ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նախարար․ ԵԱՏՄ-ն 2025-ին կոոպերացիոն նախագծերի սուբսիդիաները կավելացնի գրեթե երկու անգամ

2024-09-30 14:09

Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է 2025 թվականին կոոպերացիոն նախագծերի իրականացման համար սուբսիդիաներն ավելացնել գրեթե երկու անգամ։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։