ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը

2025-04-17 18:51

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ երկարաձգեց համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1–ը։

  • Զախարովա. Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակները

    2025-04-17 18:45

    Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եվրոպացիները, և առաջին հերթին՝ ֆրանսիացիները, շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Մենք բացարձակապես պատրանքներ չունենք, թե ինչ են մեզ փորձում համոզել, որ Հարավային Կովկասում Փարիզը լավ մտադրություններ ունի: Եվ իսկապես, տարածաշրջանում օրակարգը որևէ կապ չունի դեէսկալացիայի գործընթացի, նորմալացման, խաղաղության կառուցման, կրեատիվության և այլնի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները ենթակա են լուծարման

    2025-04-17 18:44

    Մենք բազմիցս ասել ենք, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների և ռուս համանախագահների միջև կապի դադարեցմամբ, և դա տեղի ունեցավ 2022 թվականի փետրվարին, ինչպես նաև Հայաստանի կողմից Պրահայում Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքում Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս ճանաչելով (դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին) ինչպես նաև գետնի վրա իրավիճակի արմատական փոփոխությամբ, իսկ դա 2023-ի աշնանն էր, ապա ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահների հենց այս մանդատը կորցրել է իր արդիականությունը, որը հաստատվել է ԵԱՀԿ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

    2025-04-17 17:05

    Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին:

  • Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Փաշինյանը վստահ է` հաղթանակ է լինելու

    2025-04-17 17:01

    Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցածը։ Այդ մասին ԱԺ–ում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Ոստիկանների կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանը միայնակ ակցիա է իրականացրել ԱՄՆ դեսպանատան դիմաց

    2025-04-17 16:58

    Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հասցեին իր կարծիքը հանրային տրանսպորտում արտահայտելուց հետո ձերբակալված և այդ ընթացքում ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկված Սամվել Վարդանյանն այսօր՝ ապրիլի 17-ին, միայնակ բողոքի ակցիա է իրականացրել ԱՄՆ դեսպանատան դիմաց:

  • Ասեք լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից. Օհանյանը՝ Փաշինյանին

    2025-04-17 16:45

    «Կատարվում են Ադրբեջանի կողմից առաջարկությունները, պահանջները շատանում են։ Կարծում եմ՝ ձեր վերջին խոսքում կարող եք ասել՝ գոնե լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից, որն իրականացվել է խաղաղության պայմանագրի ողջ գործընթացի ընթացքում»,-ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով նիստին ներկա Նիկոլ Փաշինյանին։

  • Հնդկաստանը 2 տարում Հայաստանին մատակարարել է ներմուծված սպառազինության գրեթե կեսը

    2025-04-17 16:44

    Հնդկաստանը Հայաստանին է մատակարարել 2022-2024 թվականներին երկիր ներկրված ողջ զենքի 43%-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) տվյալները։

  • Վերանայեք ձեր այս վտանգավոր դիրքորոշումը. Արցախի Պահպանության Կոմիտեի կոչը՝ ՀՀ իշխանություններին

    2025-04-17 16:36

    Արցախի Պահպանության Կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման վերաբերյալ ելույթի կապակցությամբ:

  • Հիմա էլ Բաքուն պահանջում է «անարգել մուտք» Նախիջևան

    2025-04-17 16:35

    Բաքուն Երևանից պահանջում է «անարգել մուտք» Նախիջևան։ Այս միտքը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։