ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Չինաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

2024-09-23 15:45

Հայաստանի մշակույթը, զբոսաշրջային հնարավորություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում տարբեր հարթակներում ներկայացվելու են Չինաստանում։ «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 28-ին և շուրջ մեկ տարի Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են Հայաստանին վերաբերող մի շարք միջոցառումներ։