Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարի Զելենսկու, Փաշինյանի և Փեզեշքիանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի շրջանակում, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին, բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, տեղեկացրել է Sabah-ը։