ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Որքա՞ն գումարով է «Տաշիրը» գնել ՀԷՑ-ը. Բաղրամյանը պատասխանել է Անդրանիկ Քոչարյանին

2024-09-20 17:02

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկզբունքորեն կարևոր չի համարում, թե ինչ միջոցներով է տեղի ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» առքուվաճառքը։ Այդ մասին Ազգային ժողովում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։