ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փոխե՛ք «Temu»-ի գաղտնաբառը. տվյալների արտահոսք է եղել, այդ թվում` ՀՀ-ից

2024-09-17 15:51

«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։