Թովմասյան․ Համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ ՍԴ գործող նախագահին մեղադրանք առաջադրվի
Սույն քրեական գործն ուսումնասիրելուց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ ինչ տարբերություն խեղդվողի համար՝ գլխիդ վերևում մի մետր ջուր է, թե հինգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը: