ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Լավրով․ Մերձավոր Արևելքը մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին է

2024-09-09 14:59

Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին, Ռուսաստանը աշխատում է բոլոր կողմերի հետ, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստան- Պարսից Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության նիստում։

  • Եվրահանձնաժողովի փոխնախագահը Հայաստանում է

    2024-09-09 14:59

    Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում` Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների համար՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու նպատակով»,- նշել է դեսպանը։

  • Թուրքիան կարող է Ուկրաինայի հարցով միջնորդությունը փոխանցել Ադրբեջանին

    2024-09-09 14:58

    Թուրքիան, ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու միջնորդությունը կարող է փոխանցել ադրբեջանական կողմին, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։ Մոսկվան և Կիևը, ըստ նրա, չեն առարկի:

  • Հիվանդ գլխից` առողջի վրա․ ՔՊ-ն ընդդիմությանը մեղադրել են Արցախը հանձնելու մեջ

    2024-09-09 13:04

    Խորհրդարանական մեծամասնությունը, ըստ երևույթին, որոշել է հասարակության ուշադրությունը շեղել իրական թշնամիներից՝ մարդկանց գիտակցության մեջ ձևավորելով նոր թշնամու կերպար: Եվ այդ թշնամին, դատելով ամեն ինչից, «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է նշանակել Արցախի քաղաքական էլիտային:

  • «Հայաստան» խմբակցությունը Արցախի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ կներկայացնի

    2024-09-09 13:01

    ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շուտով կներկայացնի քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ` Արցախի ժողովրդի սոցիալ–տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ իրականացնելու, ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու հնարավորությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

  • Հայաստանի և Իրանի սահմանն անսասան է. Սոբհանին հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

    2024-09-09 13:00

    Հայ–իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր են քննարկել հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Աս մասին տեղեկանում ենք X սոցցանցում դեսպանատան էջում հրապարակված հաղորդագրությունից։

  • ԱՄՆ հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար

    2024-09-09 11:58

    Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները, գրում է «Արմենպրես»-ը։

  • Իսրայելը հարվածել է Սիրիային. կան զոհեր և վիրավորներ

    2024-09-09 11:53

    Սիրիան հրթիռակոծվել է Իսրայելի կողմից, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է SANA սիրիական գործակալությունը։

  • Առաջիկա 10 տարում ՀՀ բնակչությունը կարող է զգալի նվազել. Նաիրի Սարգսյան

    2024-09-09 11:52

    ՀՀ–ում արտագաղթն ավելանում է, ծնելիությունը գործակիցը նվազում, այդ առումով վիճակն աղետալի է, երկիրը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

  • Մահացել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

    2024-09-09 10:57

    82 տարեկանում մահացել է հեռուստահաղորդավար և КВН-ի ղեկավար Ալեքսանդր Մասլյակովը։