Լավրով․ Ռուսաստանն ու Իրանը շուտով կավարտեն միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքները
Ռուսաստանն ու Իրանը շատ շուտով կավարտեն համապարփակ միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանն ու Իրանը շատ շուտով կավարտեն համապարփակ միջպետական համաձայնագրի շուրջ աշխատանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԵՊՀ դասախոսներ Աբրահամ Գասպարյանը և Մենուա Սողոմոնյանը քաղաքական դրդապատճառներով չեն ազատվել պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը՝ հավելելով, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է և այլևս չի երկարաձգվել:
Ես զարմանքով կարդացի վերջերս վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Հայաստանին գործընթացը դանդաղեցնելու մեջ մեղադրելը սուտ է և ամեն ինչ տակնուվրա է անում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի մասին։
ՀՀ արտգործնախարարությունը չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը:
Հիմնական խնդիրը արցախցիների Արցախ վերադառնալու գծով հարցը միջազգային օրակարգում պահելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
GG, Yandex, Utaxi և այլ էլեկտրոնային հարթակներից ստացված պատվերներով տաքսի ծառայություն մատուցող 20 հազար վարորդ արդեն գրանցվել է հարկային մարմնում. վերջին տվյալով՝ տրամադրվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային կտրոն՝ 192 մլն դրամ արժեքով:
Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում։ Այս մասին սեպտեմբերի 2-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։
Համայն հայությունը պահանջում է միջազգային պատկան կառույցներից, մարդու և ազգերի իրավունքների ջատագով պետություններից, ի մասնավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, ՄՔԴ, հետևողական ջանքեր գործադրել՝ ստիպելով Ադրբեջանին ենթարկվել միջազգային իրավունքին և վերականգնել Արցախի հայության՝ ուժի գործադրմամբ խախտված հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհուրդը։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Հայտնում են ՀՀ պաշտպօանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ հարց չեն բարձրացրել։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90%-ի անապահովության մասին հրապարակումներին։